Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է թիմի նախամրցաշրջանային փուլի արդյունքները։
«Ես նախամրցաշրջանային փուլը 10 բալանոց սանդղակով 6 կգնահատեի։ Պաշտպանության խնդիրները պետք է լուծվեն։ Հարձակման գիծն ինձ չի անհանգստացնում. մենք շատ պահեր ենք ստեղծել։ Կարծում եմ՝ մենք բոլոր չորս հանդիպումներում էլ վերահսկում էինք խաղի ընթացքը։
Կան բաներ, որոնք պետք է շտկվեն, բայց սա կոլեկտիվ խնդիր է։ Մենք շատ ենք գոլեր բաց թողել, երբ մրցակիցը մեծացրել է ճնշումը։ Մենք դժվարություններ ունեինք այս հարցում: Պաշտպանական կողմը հեշտ է շտկել, օրինակ՝ կարելի է իջեցնել գիծը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս ընթացքում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Միլանին» (3:2) և «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0), սակայն պարտվել «Բարսելոնային» (0:3) և «Յուվենտուսին» (1:3):
Օգոստոսի 12-ին Լա լիգայի 1-ին տուրում մադրիդյան ակումբը կմրցի «Աթլետիկի» հետ։
























































