Պեդրին խոսել է այն մասին, որ Լիոնել Մեսսին չի վերադարձել «Բարսելոնա»:
«Բոլորը ցանկանում էին, որ նա վերադառնա: Բայց որոշումը կայացրել են Մեսսին ու ակումբը։
Ես դիտել եմ նրա որոշ հանդիպումներ «Ինտեր Մայամիի» կազմում: Կարծում եմ՝ Բուսկետսի և Ալբայի հետ միասին նա իսկապես կվայելվի այս փորձը։ Եվ նրանց հետ՝ երկրպագուները»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։
























































