Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի հարձակվող Ժոաո Ֆելիքսի մասին։
«Ուշադրության կենտրոնում է թիմը: Նորմալ է, որ մամուլում մեծ ուշադրություն կգրավի նրա մնալ-հեռանալու հարցը։ Ես արդեն ասել եմ, որ ակումբից ավելի կարևոր մարդ չկա։ Ավելի պարզ չէր կարող լինել: Նա տվել է իր առավելագույնը։
Ֆելիքսն արտասովոր տվյալներ ունի, բայց նրա ապագան ես չեմ որոշում, հարցրեք նրան և նրա գործակալին»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել AS-ը։
























































