ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ :
Ինչպես հաղորդում է Haber Global-ի լրագրող Ֆաթիհ Դեմիրքոլը, ստամբուլյան ակումբը համոզել է 37-ամյա իսպանացուն միանալ թիմին։
ՊՍԺ-ի կազմում Ռամոսը 2 տարում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ իսպանացին «Ռեալում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։
























































