Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի գործակալն առաջարկել է «Այաքսին» պայմանագիր կնքել իտալացի ֆուտբոլիստի հետ, հայտնում է Telegraaf-ը:
36-ամյա իտալացին կարող է հեռանալ թուրինյան ակումբից, քանի որ նա ներառված չէ թիմի մարզչական շտաբի ծրագրերում։
«Յուվենտուսը» պատրաստ է ժամկետից շուտ խզել պայմանագիրը Լեոնարդոյի հետ, որպեսզի չխանգարի նրա՝ նոր ակումբ տեղափոխվելուն։
Նախորդ մրցաշրջանում Բոնուչին դարձել էր երկու գոլի հեղինակ։
























































