«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու էր թիմի համար կարևոր պայմանագիր կնքել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ։
«Նա հիանալի դարպասապահ է և ունի այլ խաղային բնութագիր: Դրա համար մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նրա հետ: Նրա հետ ինչ-որ բան կփոխվի մեր խաղում, վստահ եղեք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերից»: Հաղորդվում էր, որ Օնանայի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» իտալական ակումբին կվճարեն 55 մլն եվրո:
Կամերունցի դարպասապահի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:
























































