Հայաստանի թիմը հերթական մեդալներն է նվաճել Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում։
60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն ու 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, ՀԲՖ մամուլի քարտուղարության հաղորդմամբ, լավ մենամարտեր են անցկացրել եզրափակիիչներում ու արժանի էին ոսկե մեդալի, բայց մրցավարները նախապատվությունը տվել են համապատասխանաբար անգլիացի և մոլդովացի մրցակիցներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ 52 կգ քաշային Արեն Խառատյանն ու 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը ևս դարձել էին առաջնության արծաթե մեդալակիրներ, իսկ Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը հռչակվել էին պատանեկան ԵԱ-ի հաղթողներ։
Եզրափակիչ են դուրս եկել նաև Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):