Հայ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն ելույթները Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում։
Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը մեծ առավելությամբ հաղթել է չեխ մրցակցին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի 4-րդ մեդալը: Քեյանը բոլոր ռաունդներում ուներ զգալի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում մրցավարներից 2-ը նույնիսկ 10:8 հաշվով են առավելությունը տվել հայ բռնցքամարտիկին:
Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը: Հայ մարզիկը առաջին ռաունդում ձախ ձեռքի ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել խորվաթ Լուկաս Միռկովիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հայաստանն արդեն իսկ առնվազն 5 բրոնզե մեդալ է ապահովել: Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար ռինգ դուրս կգա ևս 5 բռնցքամարտիկ։