«Նոան» պայմանագիր է կնքել 33-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մասնագետը իր կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք հայկական ակումբներում, Իտալիայում և Լիտվայում, նրա վերջին ակումբը եղել է «Վանը»։
«Նոային» է միացել նաև 30-ամյա վերլուծաբան-մարզիչ Զորիկ Աթանեսյանը, որը նախկինում աշխատել է «Փյունիկում»՝ թիմի հետ նվաճելով Հայաստանի 2021/22 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը։
27-ամյա Միխայիլ Գալայդիչը աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» համակարգում, եղել է Երևանի «Արարատում» մարզչի օգնական, իսկ նրա վերջին ակումբը «Վանն» էր։