ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Ուրարտուն» կմրցի Ռումինիան ներկայանցող «Ֆարուլ Կոնստանցա» ակումբի հետ։
Այսօր կայացել են նախախաղային մամուլի ասուլիսները։ Երևանյան ակումբից ասուլիսին մասնակցել է թիմի մարզիչ-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանը։
«Վերլուծել ենք մրցակցին։ Գիտենք, որ խաղալու ենք շատ բարդ և շատ լավ թիմի դեմ, որը փորձում է գնդակը շատ արագ հասցնել հարձակման վերջին եռյակին։
Թիմերն, իհարկե, չեն ցանկանա հասնել 11-մետրանոցների, քանի որ այնտեղ շատ բան կախված է հաջողությունից։ Բայց քանի որ սա դեռ առաջին խաղն է, պետք է խոսել սրա մասին։ Մեր թիմն այս խաղում ինչ-որ առավելություն չունի»,- ասաց մարզիչը։
Մանրամասները՝ տեսանյութում