Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանը սկսել է գերվստահ հաղթանակով:
54 կգ քաշային Տիգրան Մակիչյանը մրցել է Մոնտենեգրոն ներկայացնող Դանիլո Մարկովիչի հետ ու հաղթել հսկայական առավելությամբ: Առաջին և 2-րդ ռաունդներում բոլոր մրցավարները նույնիսկ 10:8 հաշվով էին առավելությունը տվել մեզ: Մակիչյանը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել: