Կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը մանկունյանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին տեղեկություն էր տարածվել, որ Օնանայի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» Ինտերին կվճարի 55 մլն եվրո։
27-ամյա դարպասապահը «ներաձուրիի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նա իտալական ակումբին միացավ «Այաքսից»:
2022/2023 մրցաշրջանում Օնանան Ինտերի հետ միասին հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ միլանյան թիմը պարտվեց Մանչեսթեր Սիթիին (0:1):























































