«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի վինգեր Միխայիլ Մուդրիկի մասին։
«Ես շատ եմ խոսել բոլոր խաղացողների, այդ թվում՝ Մուդրիկի հետ, քանի որ նա մի քանի օր Բարսելոնայում էր։ Մենք խոսում ենք վերջին մի քանի օրվա ընթացքում:
Ես տեսա իսկապես լավ տղայի, դեռ շատ երիտասարդ, զարմանալի պոտենցիալով: Ամենակարևորը, որ մենք պետք է վաստակենք խաղացողներից, վստահությունն է մեր հանդեպ: Այս պահին մեր հարաբերությունները վաղ փուլում են։ Նրանք պետք է ճանաչեն մեզ։ Մենք շատ ենք շփվում, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։























































