23.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

    ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան

    Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

    Սառույցը հալվե՞ց․ Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը՝ 2 տարվա դադարից հետո

    📷 Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

    🎥 Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար․ Տուլիպա

    🎥 ԿԼ․ Այաքսը հաղթեց Ատալանտային, Մոնակոն՝ Ֆրայբուրգին, այլ արդյունքներ

    🎥 ԵԼ․ Զախարյանի գեղեցիկ գոլը․ Ռեալ Սոսյեդադը թենիսի հաշվով հաղթանակ տոնեց

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

            ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան

            Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

            Սառույցը հալվե՞ց․ Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը՝ 2 տարվա դադարից հետո

            📷 Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

            🎥 Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար․ Տուլիպա

            🎥 ԿԼ․ Այաքսը հաղթեց Ատալանտային, Մոնակոն՝ Ֆրայբուրգին, այլ արդյունքներ

            🎥 ԵԼ․ Զախարյանի գեղեցիկ գոլը․ Ռեալ Սոսյեդադը թենիսի հաշվով հաղթանակ տոնեց

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Անգլիա

                  «11 տարեկանում մեր հարևանն ինձ կամրջից կախել է». Դելե Ալիի ճգնաժամի ցնցող մանրամասները

                  Անգլիա, Թոփ, Թոփ 1, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  19.07.23 / 15:05
                  0

                  Օրերս ֆուտբոլային հասարակությունը շոկ ապրեց. Անգլիական ֆուտբոլի երբեմնի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի հարցազրույցը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող իրադարձությունը: Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը The Overlap հաղորդման համար զրուցել է իր հայրենակից Դելե Ալիի հետ: Ալին իր գերանկեղծ մոնոլոգում բարձրաձայնել է թեմաներ, որոնք երբեք հասանելի չեն եղել ֆուտբոլասեր լայն հասարակության համար՝ մանկության տարիներին բռնության ենթարկվելու փորձերից մինչև մեր օրերի ճգնաժամ:

                  Հարցազրույցի սկզբում Ալին հայտարարեց, որ հիմա ամեն ինչ քիչ թե շատ լավ է: Նա նշեց, որ, թեպետ, վնասվածք ունի, բայց ֆուտբոլի հանդեպ իր կիրքը նորից վերադարձել է: Ֆուտբոլիստի վերաբերյալ խոսակցությունները սկսեցին, երբ նա անհետացավ բոլորի տեսադաշտից: Ալին «Բեշիքթաշում» էր, երբ սկսվեց այս խառը պատմությունը. անգլիական որոշ հետաքրքրասեր ԶԼՄ-ները վստահաբար պնդում էին, որ ամեն ինչ գրողի ծոցն է գնացել ֆուտբոլիստի վատ սովորությունների պատճառով, ոմանց «հավաստի աղբյուրների» տեղեկություններով՝ Ալին իր ընկերուհու հետ է վիճել, փորձագետների կարծիքով էլ խնդիրը բացառապես ֆուտբոլային է՝ մարզիչը պարզապես դժգոհ է նրանից։ Բայց իրականությունն ու փորձագիտական վերլուծություններն այնքան էին տարբեր, որքան խոզն ու գեղարվեստական մարմնամարզությունը. Դելե Ալին հայտնվել էր մի իրավիճակում, որտեղից ելք ոչ բոլորն են գտնում:

                  «Հիմա ժամանակն է մարդկանց պատմելու, թե ինչ է տեղի ունեցել: Շատ դժվար է խոսել այդ մասին, քանի որ դա տեղի է ունեցել շատ վերջերս, և ես … վախենում եմ խոսել այդ մասին, բայց կարծում եմ, որ հիմա ժամանակն է», — սկսել է Ալին ու շարունակել.

                  «Երբ Թուրքիայից վերադարձա ու պարզվեց, որ վիրահատության կարիք ունեմ, հոգեբանորեն ահավոր վիճակում էի։ Որոշեցի, որ պետք է գնամ վերականգնողական կենտրոն։ Ժամանակն էր. Ես ամեն առավոտ արթնանում էի և պայքարի մեջ էի մտնում՝ գնում էի մարզումների, ժպտում բոլորին, ցույց տալիս, որ երջանիկ եմ։ Բայց ներսում ես իրականում պարտվում էի այդ ճակատամարտը: Երբ ես վնասվածք ստացա, և ինձ ասացին, որ վիրահատության կարիք ունեմ, ես զգացի, որ ահագնացող ճգնաժամն ինձ ներսից խժռում է: Գնացի կլինիկա 6 շաբաթով: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել իմ ակումբին՝ «Էվերտոնին»՝ ցուցաբերած աջակցության համար: Ես միշտ երախտապարտ կլինեմ նրանց՝ ինչ էլ որ լինի ապագայում։ Նրանք ազնիվ էին, անկեղծ ու միշտ մնացին իմ կողքին այն պահին, երբ ես կայացրեցի իմ կյանքի ամենալուրջ որոշումը:

                  Խեղված մանկություն՝ սեռական բռնության փորձ, թմրանյութեր

                  Դելե Ալիի կյանքի փորձությունները սկսել են դեռևս փոքրուց: Նա խոստովանել է, որ մանկության տարիներին եղել է շատ չարաճճի ու անկարգ, երբեք ոչ ոքի չի լսել ու չի կարողացել գիտակցել, որ սխալ քայլեր է անում: Սակայն դրանք ունեն հստակ պատճառներ, որոնց գիտակցումը սառը ցնցուղ է կողքից այս ամենը կարդացողի/լսողի համար:

                  «6 տարեկանում ինձ սեռական բռնության ենթարկեց մորս ընկերը, որը հաճախ էր այցելում մեր տուն: Մայրս հարբեցող էր, հաճախ էր փոխում տղամարդկանց: Հետո ինձ ուղարկեցին Աֆրիկա՝ կարգապահություն սովորելու։ Ես հաճախ էի անախորժությունների մեջ ընկնում ոստիկանության հետ, ինձ համար չկային կանոններ ու արգելքներ. ես մեծացել եմ առանց դրանց: Մայրս շատ է խմել, բայց ես նրան չեմ մեղադրում դրա համար՝  ինչ էլ որ պատահի ինձ հետ։ Հիմա հասկանում եմ, թե ինչ վիճակում էր նա։ Հայրս ապրում էր Աֆրիկայում, որտեղ ինձ ուղարկեցին։ Դա սարսափելի էր. ես ընդհանրապես չէի ուզում այնտեղ լինել, և 6 ամիս անց նա ինձ հետ ուղարկեց», — սարսափահար պատմում է Դելե Ալին:

                  Բնականաբար, դա չէր կարող լավ անդրադարձ ունենալ 6 տարեկան երեխայի վրա: 7 տարեկանում նա սկսել է ծխել։ Եվս 1 տարի անց Դելե Ալին սկսեց զբաղվել թմրանյութերի առևտրով: Ընդ որում, դրանց տեղափոխության հարցում նրան օգնել է մի «խելացի» մեծահասակ. ոստիկանությունը հեծանիվով երեխային չէր կանգնեցնում: Ալին շրջում էր պայուսակը մեջքին՝ ֆուտբոլի գնդակը միջին, իսկ տակից՝ թմրանյութեր: Ավելի հասուն տարիքում՝ 11 տարեկանում, Դելե Ալիին կամրջից կախեց հարևաններից մեկը: Մղձավանջը սկսեց աստիճանաբար նահանջել 12 տարեկանում, երբ նրան որդեգրեց մի ընտանիք:

                  «Ես չէի կարող երազել ավելի լավ մարդկանց մասին: Այն, ինչ նրանք արել են ինձ համար, անհավանական է: Եթե ​​Աստված է մարդկանց ստեղծել, ուրեմն նրանք ստեղծվել են Աստծո ձեռքով: Երբ ես սկսեցի ապրել նրանց հետ, ինձ համար շատ դժվար էր անկեղծանալ, շատ ավելի հեշտ էր ամեն ինչ ամփոփել իմ մեջ, որպեսզի նրանք հանկարծ չհրաժարվեին ինձնից: Ես փորձեցի նրանց համար լինել լավագույն երեխան։ Գիտակցում էի, որ ավելի հասուն տարիքում հայտնվելու են ծնողներս ու ամեն ինչ փորձելու են փչացնել», — ասում է Դելե Ալին:

                  Այդպես էլ եղավ. Երբ նա 18 տարեկան էր, նրա կենսաբանական ծնողները դիմեցին լրագրողներին և սկսեցին մեղադրել խնամակալ ընտանիքին, որ նրանք թույլ չեն տալիս ֆուտբոլիստին տեսակցել իրենց: Ալին պնդում է, որ դա այդպես չէր. նրա խորթ մայրը միշտ ասել է, որ պետք է կապ պահել հարազատ մոր հետ, սակայն Ալին չուներ դրա ցանկությունը: Դելե Ալիի կյանքի ամենավառ ու լուսավոր կողմերից մեկը Մոուրիսիո Պոչետինոյի հետ աշխատելն էր, որը նրան կտրեց իրականությունից և թույլ տվեց երազել:

                  «Հրեշտակն ու սատանան». Ալին՝ Պոչետինոյի ու Մոուրինյոյի հետ աշխատելու մասին

                  «Մաուրիսիո Պոչետինոն լավագույն մարզիչն էր, որի հետ ես աշխատել եմ: Հենց նա էր մարմնավորում այդ ժամանակվա «Տոտենհեմը»: Նա և իր մարզչական շտաբը: Նրանք հրաշալի մարդիկ են, շատ հասկացող։ Դա նման չէր ֆուտբոլիստի և մարզչի հարաբերություններին. Ես զգացի, որ դա ավելի խորն է: Պոչը հասկանում էր իմ բոլոր որոշումները, նա ավելի շատ հոգ էր տանում ոչ թե Դելե Ալի ֆուտբոլիստի, այլ Դելե Ալի մարդու մասին: Դա այն էր, ինչ ինձ անհրաժեշտ էր այդ ժամանակ։ Երբ հայտնվում ես քեզ համար նոր վայրում, կարող ես վախենալ։ Թիմակիցներս միշտ ասել են, որ ես անվախ եմ եղել։ Բայց ես անվախ չէի։ Ես պարզապես համարձակ էի: Սա մեծ տարբերություն է։ Ես վախենում էի, իհարկե, շատ բաներից, ինչպես այսօր եմ վախենում: Պարզապես այն ժամանակ իմ թիկունքին կանգնած էր մարդ, որը թույլ չէր տա՝ ես ընկնեի: Ես վախենում էի, բայց ունեի համարձակություն: Պոչետինոն ինձ շատ օգնեց կարիերայիս այդ ժամանակահատվածում, ուստի ինձ համար դժվար էր, երբ նա հեռացավ», — անկեղծանում է Դելե Ալին:

                  Անգլիացի ֆուտբոլիստն ասում է, որ իր համար դժվար էր այդ պահին և հիմա, մասնավորապես, որևէ մեկին ներս թողնել իր հոգու մեջ: Նրա խոսքով՝ Պոչից հետո ամեն ինչ կեղծ էր. մարդիկ խոսում էին իր հետ, սակայն նա զգում էր, որ խոսակցություններն իրական չեն: Իրավիճակը խիստ լարվեց, երբ թիմը գլխավորեց Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը հայտնի է իր բոլոր թիմերում տարբեր ֆուտբոլիստների հետ ունեցած տարաձայնություններով ու մի շարք երիտասարդ խաղացողների կարիերա «փչացնելու» սովորությամբ: Դելե Ալին ևս դարձավ «Յուրահատուկի» զոհերից մեկը: Ամեն դեպքում Դելե Ալին պնդում է, որ գահավիժումը սկսվել է հենց Ժոզեի հետ աշխատելուց:

                  «Հիշում եմ՝ մի առավոտ ես արթնացա, պետք է գնայի մարզումների: Դա այն ժամանակահատվածում էր, երբ նա դադարեց ինձ դաշտ դուրս բերել։ Իսկ ես արդեն վատ վիճակում էի։ Հիշում եմ, որ պարզապես նայում էի հայելուն… Գիտեմ, որ դա դրամատիկ է հնչում, բայց ես բառացիորեն նայում էի հայելու մեջ և մտածում. «Գուցե ավարտե՞մ կարիերաս, խաղակոշիկներս կախեմ մեխի՞ց 24 տարեկանում»: Այդ միտքն ինձ ցավ էր պատճառում, որովհետև դա նորմալ չէ, երբ 24 տարեկան ֆուտբոլիստը մտածում է կարիերան ավարտելու մասին: Մի բան է, երբ դու ստիպված ես դա անում, մեկ այլ բան է, երբ քեզ դրդում են դրան: Սարսափելի էր: Այդ ընթացքում ես շատ էի զվարճանում, խնջույքները շատ էին։ Պարբերականներն ինձ «Party Boy» էին անվանում, մինչդեռ դա այդքան էլ այդպես չէ: Բնականաբար, այդ ամենի պատճառով ես սկսեցի լարվել, ավելը լավը լինելու և ապացուցելու փոխարեն սկսեցի սխալ քայլերի դիմել: Ես շատ բան պահեցի իմ մեջ, բայց այդ ամենը կուտակվեց, և վերջում ես փչացա. այս ամենը հանգեցրեց սխալ գործողությունների: Ես չեմ մեղադրում Մոուրինյոյին կամ մեկ ուրիշին. Իմ արձագանքը սխալ էր», — ասում է Դելե Ալին:

                  «Սկզբից 1 հատ, հետո 2,3..». քնաբերից ու ալկոհոլից կախվածություն

                  Անգլիացի ֆուտբոլիստը անկեղծացել է, որ մանկուց եկած վատ սովորությունները պահպանվել են մինչև վերջերս: Նրա խոսքով, մարդիկ սովորաբար ալկոհոլ են օգտագործում հաճույքի համար, բայց Դելե Ալին դիմել է այդ քայլին իրականությունից փախչելու համար: Սակայն այդքանով նա չսահմանափակվեց:

                  «Ես կախվածություն ունեի քնաբերից։ Ինձ սխալ մի հասկացեք, հաբերն աշխատում են: Մեր գրաֆիկով, երբ պետք է վաղ առավոտյան արթնանալ, գնալ մարզասրահ, ադրենալինի առկայության դեպքում երբեմն կարող է դժվար լինել քնելը, ուստի հաջորդ օրը նորմալ արթնանալու համար հաբ ընդունելն անհանգստանալու պատճառ չէ: Բայց երբ ձեր ներսը նույնքան կոտրված է, որքան իմը, այն հակառակ հետևանքներ կունենա: Ես չափազանց շատ եմ չարաշահել դրանք։ Ինձ սխալ մի հասկացեք. երբեմն ես կանգ էի առնում և որոշ ժամանակ ապրում առանց դրանց: Ես երբեք չեմ ուսումնասիրել խնդիրը ներսից, որն ի հայտ է եկել մանկությանս տարիներին ստացածս բոլոր ծանր էմոցիաների հետևանքով։ Ես փորձեցի ինքս գլուխ հանել: Ես երբեք որևէ մեկին ոչինչ չեմ ասել, չնայած մի քանի անգամ իմ խնամակալ ընտանիքը ինձ գտել է սենյակում լաց լինելիս և հարցրել, թե ինչ է կատարվում ինձ հետ, ինչպես եմ ես ինձ զգում, բայց չեմ պատմել:

                  Ես ինքս ինձ չկարողացա խոստովանել, որ կախվածություն ունեմ: Երբ ես դեռ կանգ էի առնում, ամեն ինչ կորած չէր. մնում էի սթափ, բայց երբեմն, երբ ինչ-որ բան էր պատահում, այդ զգացմունքները վերադառնում էին … Եվ ես ուզում էի փախչել, որովհետև այն ժամանակ ալկոհոլն ու թմրանյութերը օգնում էին և բթացնում ցավը: Ես քնաբեր ընդունում էի օրվա ընթացքում՝ երբեմն առավոտյան ժամը 11-ից: Հասկանալի է, որ ոչ թե խաղի օրը, այլ հանգստյան օրերին՝ այո։ Պարզապես իրականությունից փախչելու համար:

                  Որտե՞ղ եմ ես վերցրել հաբերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բժիշկը դրանք ինձ տվեց՝ մեկ հաբ քնելու համար։ Շատերի համար դա նորմալ է, բայց իմ դեպքում այս հաբերը շտկեցին այն, ինչ ես ինքս չէի կարող շտկել: Եվ ես սովորել եմ դրան: Հետո, երբ ինձ ավելին էր պետք… Եթե քեզ ինչ-որ բան պետք է, դու միշտ ճանապարհ կգտնես այն ստանալու համար:

                  Մարդիկ չեն հասկանա, քանի դեռ չեն հայտնվել նման իրավիճակի մեջ։ Մերժում. Ամենօրյա պայքար. Պետք է խոստովանել, որ այդքան էլ լավը չես: Նույնիսկ պարտվելը կարող է հոգեբանորեն ազդել ձեզ վրա: Միևնույն ժամանակ, դուք պետք է պատրաստ լինեք ժպտալու հաջորդ օրը: Հիմա եկել է այդ օրը, ես պատրաստ եմ նորից ժպտալ ու կյանքից հաճույք ստանալ», — եզրափակել է Ալին:

                  Հարցազրույցը պայթեցրել է համացանցը: Տասնյակ հարյուրավոր ֆուտբոլիստներ, մարզիչներ ու պարզապես մարզաձևի հետ կապ ունեցող հասարակ երկրպագուներ քաջալեցին երիտասարդ ֆուտբոլիստին: Մնում է լիաթոք հավատալ, որ Դելե Ալին իսկապես կհաղթահարի ճգնաժամն ու կվերադառնա մեծ սպորտ՝ զբաղեցնելով իր արժանի տեղը։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ժոզե-մոուրինյո#մաուրիսիո-պոչետինոԴելե Ալիտոտենհեմ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

                  20.10.26

                  Տոտենհեմի ֆուտբոլիստը նախագահի թեկնածուին մեղադրում է սեփական կղզին խլելու մեջ

                  19.10.26

                  Ռեալն ու Բարսելոնան կպայքարեն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

                  15.10.26

                  Հայտնի է՝ Կունդեի հնարավոր տրանսֆերի դեպքում ում կփորձի գնել Բարսելոնան

                  13.10.26

                  ԼՐԱՀՈՍ

                  ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

                  15:00 / 23.10.26

                  ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան

                  14:00 / 23.10.26

                  Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

                  13:00 / 23.10.26

                  Սառույցը հալվե՞ց․ Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը՝ 2 տարվա դադարից հետո

                  12:10 / 23.10.26

                  📷 Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

                  11:35 / 23.10.26

                  🎥 Քաոս Լաս Վեգասում. ինչո՞ւ Արման Ծառուկյանը հարձակվեց Դիլոն Դենիսի վրա

                  10:35 / 23.10.26

                  🎥 Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար․ Տուլիպա

                  01:37 / 23.10.26

                  🎥 ԿԼ․ Այաքսը հաղթեց Ատալանտային, Մոնակոն՝ Ֆրայբուրգին, այլ արդյունքներ

                  01:18 / 23.10.26

                  🎥 ԵԼ․ Զախարյանի գեղեցիկ գոլը․ Ռեալ Սոսյեդադը թենիսի հաշվով հաղթանակ տոնեց

                  01:11 / 23.10.26

                  🎥 ԵԼ․ Օլիմպիակոսը հաղթեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը․ Փելասը ոչ-ոքի գրանցեց

                  00:57 / 23.10.26

                  🎥 ԵԼ․ Բորնմութը ջախջախեց Միլանին, Հոֆենհայմը հաղթեց Լիոնին, այլ արդյունքներ

                  00:55 / 23.10.26

                  Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը

                  00:18 / 23.10.26

                  Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը նոր ակումբ կունենա

                  00:04 / 23.10.26

                  Դա դժվար է բառերով արտահայտել․ Մեսսի

                  23:41 / 22.10.26

                  🎥 ԿԼ․ Բրայթոնը չկարողացավ հաղթել Յաբլոնեցին, Կոպենհագենն ու Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի գրանցեցին

                  23:00 / 22.10.26

                  🎥 ԵԼ․ Յուվենտուսը խուսափեց պարտությունից, Մարսելը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

                  22:45 / 22.10.26

                  🎥 ԵԼ․ Սանդերլենդը միավորներ կորցրեց Լեհաստանում, Բայերը շարունակում է հաղթարշավը

                  22:44 / 22.10.26

                  🎥 ԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց Ալկմարին

                  22:36 / 22.10.26

                  Հայտնի է ՄՅՈւ-ում Կարիկին փոխարինելու ամենահավանական թեկնածուն

                  22:11 / 22.10.26

                  Ժամանակին ես ավելի շատ այդ թիմին էի երկրպագում․ Կլոպը՝ Էլ Կլասիկոյի մասին

                  21:45 / 22.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.