ՊՍԺ-ն երկու խաղացող է առաջարկել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի համար՝ դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային և կիսապաշտպան Մարկո Վերատիին։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման առաջարկը դուր չի եկել «քաղաքայիններին»։ Մանչեսթերյան ակումբը փարիզեցիներին ակնթարթորեն պատասխանել է մերժումով։
Հաղորդվում է, որ նման փոխանակման գաղափարը պատկանում էր ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիշ Կամպուշին։ Այնուամենայնիվ, Բեռնարդու Սիլվայի տեղափոխության շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» դադարեցրել է Բեռնարդու Սիլվային ձեռք բերելու փորձերը։
























































