«Տոտենհեմը» հայտարարել է եզրային հարձակվող Մանոր Սոլոմոնի հետ պայմանագիր կնքելու մասին:
Իսրայելցի ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։
2019 թվականի հունվարին ֆուտբոլիստը «Մաքքաբի Պետահ Տիկվաից» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»: Նա «Շախտյորի» կազմում անցկացրել է 106 հանդիպում, խփել 22 գոլ և երկու անգամ հաղթել երկրի առաջնությունում, ինչպես նաև Ուկրաինայի գավաթն ու սուպերգավաթը։
23-ամյա Սոլոմոնը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ֆուլհեմում»։ Նա մասնակցել է 24 հանդիպման և դարձել հինգ գոլի հեղինակ։
Իսրայելի հավաքականի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 35 խաղ և դարձել յոթ գոլի հեղինակ։























































