«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Պաոլո Մալդինիի հեռանալն ակումբից։
«Շնորհակալ եմ Մալդինիին և Ռիկի Մասսարուին։ Ես ավելի երկար չեմ աշխատել այլ մենեջերների հետ և շատ բան եմ պարտական նրանց: Մենք հարգանքի վրա հիմնված հիանալի հարաբերություններ ունեինք, լավ էինք իրար հետ: Իհարկե, վեճեր կային, հատկապես չեմպիոնական մրցաշրջանից հետո, բայց հարգանքը միշտ առկա էր»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Ա Սերիան մեկնարկում է օգոստոսի 20-ին։ Անցած մրցաշրջանը «Միլանը» զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ նախորդ մրցաշրջանում նվաճեց Սկուդետոն:
Հաղորդվում էր, որ Մալդինին և մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան որոշել են հեռանալ ակումբից «ռոսոներիների» սեփականատեր Գերի Կարդինալեի հետ լարված հանդիպումից հետո։
























































