«Միլանի» հարձակվող Դանիելե Մալդինին վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»: Ակումբը հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունք ունի։
Միլանյան ակումբն էլ պահպանել է ֆուտբոլիստին գնելու առաջնահերթության իրավունքը։
21-ամյա Մալդինին «Միլանի» սան է։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Սպեցիայում», որտեղ 20 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո։
























































