Մադրիդի «Ռեալը» ներկայում բանակցություններ չի վարում «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի շուրջ բանակցություններ չի վարում ո՛չ ՊՍԺ-ի ղեկավարության, ո՛չ էլ անձամբ խաղացողի հետ։ Ֆուտբոլիստի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ձեռնտու է մադրիդյան ակումբին, քանի որ ճնշումը թե՛ Մբապեի, թե՛ փարիզյան ակումբի ղեկավարության վրա օրեցօր ավելանում է, ինչը կարող է օգնել նվազեցնել խաղացողի տրանսֆերային արժեքը։ Միաժամանակ «Արքայական ակումբի» ղեկավարությունը ենթադրում է, որ Կիլիանի տրանսֆերն այս ամառ կարժենա ավելի քան 400 միլիոն եվրո, ինչն այս պահին «սերուցքայինները» չեն կարողանա թույլ տալ իրենց:
Մադրիդի «Ռեալում» նույնպես կարծում են, որ այս պահին խաղացողի՝ թիմում հայտնվելը կարող է բացասաբար ազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա: Այսպիսով, ակումբի մարտավարությունն այժմ սպասելն է և հետևել խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































