ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն, ով դժբախտ պատահարի պատճառով կոմայի մեջ էր, այլևս խաղադաշտ չվերադառնալու վտանգի տակ է, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մոտակա երկու շաբաթվա ընթացքում կարող է դուրս գրվել հիվանդանոցից, սակայն նա նիհարել է ավելի քան 20 կգ։ Ամեն շաբաթ դարպասապահը կորցրել է մկանային զանգվածի մոտ 30%-ը։
Ամենայն հավանականությամբ, Ռիկոն այլևս չի կարողանա վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռիկոն ընկել է ձիուց և գլխի վնասվածք է ստացել։ Սևիլիայի հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել էր ուղեղային արյունազեղում։ Ավելի ուշ դարպասապահի ներկայացուցիչները հայտնել էին, որ ֆուտբոլիստին հարվածել են ջորի սայլը և փախած ձին։
























































