Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի վերադարձով։ Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, Բունդեսլիգայի ակումբը չի կարող իրեն թույլ տալ վճարել անգլիացուն այն աշխատավարձը, որը նա ստանում է «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Բորուսիան» այս պահին դիտարկում է երկու տարբերակ՝ միայն վարձակալություն, կամ վարձակալություն և հետագայում փոքր գումարով լրիվ տրանսֆերը գնելու հնարավորություն:
Սանչոն 4 մրցաշրջան է անցկացրել Դորտմունդում, նախքան նրան գնել է «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ 85 միլիոն եվրոյով:
Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում նա «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 79 խաղի՝ դառնալով ընդամենը 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։























































