Կիլիան Մբապեն կարծում է, որ իր ձեռքբերումները թերագնահատված են ՊՍԺ-ի համար խաղի պատճառով։
«Հասարակությունը նսեմացնո՞ւմ է իմ արդյունքները։ Այո՛։ Բայց միևնույն ժամանակ ես նրան չեմ մեղադրում։ Ֆրանսիայում տեսել են ես ինչպես եմ մեծացել, նրանք ինձ անընդհատ տեսնում են՝ ամեն շաբաթ-կիրակի ՊՍԺ-ում կամ միջազգային խաղերի ժամանակ։ Եվ ես տարիների ընթացքում շատ գոլեր եմ խփել: Այնպես որ, մարդկանց համար դա դառնում է սովորական:
Ես երբեք չեմ դժգոհել, որ իմ արդյունքները թերագնահատվել են։ Ես երիտասարդ եմ և ոչ շատ վաղ անցյալում մինչ դերասան դառնալը ես հանդիսատես էի: Եվ ես ինքս նսեմացնում էի այն, ինչ անում էր Մեսսին, ինչ անում էր Ռոնալդուն, ինչ անում էին մեծ խաղացողները։ Մենք ապրում ենք պահանջկոտ հասարակության մեջ՝ «Լավ էր, բայց հապա կրկնիր» ուղերձով:
Իսկ այն, որ ես մոտ եմ՝ Փարիզում… Կարծում եմ՝ ՊՍԺ-ում խաղալն իրականում չի օգնում, քանի որ այս ակումբը բաժանում է: Այնպես որ, դա, իհարկե, խոսակցություններ է առաջացնում, բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ ես գիտեմ, թե ինչ և ինչպես եմ անում»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը France F-ին տված հարցազրույցում։
























































