Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին վերադարձել է լոնդոնյան ակումբ։ 42-ամյա անգլիացին աշխատելու է ակադեմիայում։
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն՝ աշխատելով ակադեմիայում և շարունակում եմ իմ դերը ակումբում»,- գրել է Թերին սոցցանցում։
2022/23 մրցաշրջանում Չելսին Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 12-րդ տեղը։ Թիմը 7 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա եվրոպական մրցաշարերում։























































