ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Footmercato-ն, փարիզցիները կարող են պայմանագիր կնքել խաղացողի հետ, եթե թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հեռանա ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կողմ է այս տրանսֆերին։
26-ամյա Դեմբելեի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։