«Նոան» տրանսֆերային համաձայնության է հասել բուլղարական «Արդայի» հետ` պաշտպան Էբենեզեր Պրինցի տեղափոխության շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը «Նոային» էր միացել 2022-ի մարտին` այս ընթացքում անցկացնելով 36 հանդիպում թիմի կազմում:
Ակումբը շնորհակալություն է հայտնել նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթել հաջողություններ իր նոր ակումբում։