«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Մարոկկոյի հավաքականի և «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին ձեռք բերելուն, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ներկայացուցիչները համաձայնեցրել են պայմանագրի կետերը խաղացողի գործակալների հետ։ Ամրաբատի տեղափոխության գաղափարն անձամբ է առաջարկել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ «Մանուշակները» ցանկանում են մարոկկացու վաճառքից ստանալ առնվազն 30 միլիոն եվրո։
2022/2023 մրցաշրջանում Ամրաբատը «Ֆիորենտինայի» կազմում 49 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆլորենցիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։