«Նիցցայի» և «Քրիսթալ Փելասի» նախկին մարզիչ Պատրիկ Վիեյրան կարող է գլխավորել «Ստրասբուրը», հայտնում է L’Equipe-ը:
Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական ակումբը կարողացավ պահպանել տեղը Լիգա 1-ում, Ֆրեդերիկ Անտոնետին փոխադարձ համաձայնությամբ խզեց պայմանագիրը։
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարության կողմից դիտարկվուն են Վիեյրայի, Ֆիլիպ Մոնտանյեի և Կարել Գերարտսի թեկնածությունները։
«Ստրասբուրի» նոր ղեկավարությունը ցանկանում է բարելավել թիմի արդյունքները։ Նրանք փնտրում են մարզիչ, որը կարող է համապատասխանել այս բարձր հավակնություններին:
























































