ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել Յուվենտուսում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ հրապարակման՝ իտալական թիմը կարող է գնել ֆրանսիացուն, եթե վաճառի հարձակվող Դուշան Վլահովիչին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա հարձակվողով հետաքրքրված է «Այնտրախտը»։ 2022/23 մրցաշրջանում Էկիտիկեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































