Լիոնել Մեսսին ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ։
Արգենտինացին, ով խաղացել է ՊՍԺ-ում և հեռացել թիմից մրցաշրջանի ավարտին, ավարտված մրցաշրջանում Լիգա 1-ի 32 խաղում դարձել է 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Փարիզյան ակումբը 2022/23 մրցաշրջանում դարձել է Լիգա 1-ի չեմպիոն։
Մեսսին կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում».
























































