Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հետաձգված «Բրայթոն»-«Մանչեսթեր Սիթի» (1:1) խաղի առաջին խաղակեսում տանտերերը 11 հարված են կատարել մրցակցի դարպասին։ Ըստ OptaJoe-ի՝ ոչ մի թիմ ոչ մի մրցաշարում ավելի շատ հարվածներ չի կատարել Խոսեպ Գվարդիոլայի թիմերի դարպասներին։
Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Բրայթոն» — «Մանչեսթեր Սիթի» խաղը, որը տեղի էր ունեցել նախօրեին՝ մայիսի 24-ին, ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հիշեցնենք, որ «Բրայթոնը» գլխավորում է Ռոբերտո Դե Զերբին: Գվարդիոլան նախկինում գլխավորել է Մյունխենի «Բավարիան» և իսպանական «Բարսելոնան»:
Բացի այդ, «Բրայթոնն» ընդհանուր առմամբ 20 հարված է կատարել։ Սա երրորդ արդյունքն է Գվարդիոլայի գլխավորած թիմերի դեմ խաղերում։
Միայն «Վուլվերհեմփթոնը» 2019 թվականի դեկտեմբերին («Մանչեսթեր Սիթիի» դեմ) և Մադրիդի «Ատլետիկոն» 2009 թվականի մարտին («Բարսելոնայի» դեմ) ավելի հաճախ են հարվածներ կատարել՝ համապատասխանաբար 21 և 22 անգամ։