«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին հաջորդ մրցաշրջանում կշարունակի մարզել անգլիական թիմը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը վստահ է, որ կշարունակի աշխատել անգլիական թիմում։
Դե Զերբին «Բրայթոնին» միացել է 2022 թվականի սեպտեմբերին։
Այս պահին նրա թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է՝ 36 խաղում վաստակելով 61 միավոր։ Իտալացի մասնագետը պատմության մեջ առաջին անգամ «ճայերին» դուրս է բերել եվրագավաթներ։