«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի առաջիկա խաղից առաջ գովել է «Բրայթոնին» և գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին։
«Նրանք արժանի են այն հաջողությանը, որն ունեն։ Սա այն թիմն է, որից փորձում եմ սովորել: Նրանք նման են Միշլենի ռեստորանի, յուրահատուկ են։
Կատալոնիայում լավագույն խոհարարը փոխել է խոհանոցը, իսկ Բրայթոնը խաղում է ինչ-որ յուրահատուկ կերպով, և սա անհավանական մարտահրավեր է»,- Գվարդիոլային է մեջբերումDaily Mail-ը։
«Բրայթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին։