«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է հարձակվող Բուկայո Սակիի՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ակումբի համար հիանալի է, որ Բուկայոն երկարաձգեց պայմանագիրը։ Մեր լավագույն երիտասարդ տաղանդի պահպանումը մեր շարունակական առաջընթացի բանալին է, և Բուկայոն մեր թիմի կարևոր մասն է այժմ և ապագայում:
Բուկայոն ոչ միայն ֆանտաստիկ տաղանդավոր է, այլև յուրահատուկ մարդ։ Մենք բոլորս սիրում ենք նրան, և նա արժանին է մատուցում իրեն և իր ընտանիքին քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար, որը նրանք բոլորը ներդրել են՝ հասնելու այնտեղ, որտեղ գտնվում են այսօր: Մեր երկրպագուների հետ միասին մենք անհամբերությամբ սպասում ենք Բուկայոյի զարգացմանը թիմում առաջիկա տարիներին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
























































