«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին ցանկանում է, որ Լիոնել Մեսսին միանա իր թիմին: Այս մասին հայտնում է Football London-ը։
Մեսսին մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն. նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ և արգենտինացին չի պատրաստվում երկարաձգել այն։
Թոդ Բոուլին արգենտինացի ֆուտբոլիստի երկրպագու է և պատրաստ է Լիոնելին պայմանագիր առաջարկել «Չելսիում»:
Նշենք, որ Մեսսին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։ Նա կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», MLS-ում («Ինտեր Մայամի») կամ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
























































