«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ հնարավորինս շուտ գործարք կնքելու համար:
Ըստ The Sun-ի՝ անգլիական ակումբում մտավախություն ունեն, որ ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ցանկացած հետաքրքրված ակումբ կարող է կորեացու տրանսֆերը գնել «Նապոլիից» այս ամառ 50 միլիոն եվրոյով․ նման կետ նշված է պաշտպանի պայմանագրում որպես փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում դարձավ Ա Սերիայի լավագույն պաշտպաններից մեկը և օգնեց Լուչանո Սպալետիի թիմին նվաճել լիգայի տիտղոսը:
























































