«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն գովասանքի խոսքեր է ասել իր ակումբի հասցեին՝ գրագետ կադրային քաղաքականություն վարելու համար։
Հիշեցնենք, որ «կաչաղակները» երեկ ոչ-ոքի խաղացին «Լեսթերի» հետ և 20 տարվա մեջ առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Կուժեղացնե՞նք կազմը Չեմպիոնների լիգայի համար: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել ճիշտ, որպեսզի ամրապնդենք մեր հաջողությունները։ Ինձ հետ «Նյուքասլը» հիանալի տրանսֆերային պատուհան անցկացրեց, և այդ պատուհանները երեքն էին»,- ասել է Հաուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Հաուն թիմը գլխավորել է 2021 թվականի աշնանը, երբ «կաչաղակները»՝ Սթիվ Բրյուսի գլխավորությամբ, գտնվում էին առաջնությունը լքելու գոտում։ Կարճ ժամանակում Էդիին հաջողվեց Պրեմիեր լիգայում պահել թիմին, իսկ հետո հենց առաջին ամբողջական մրցաշրջանում նա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց։
























































