Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը», կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։
Ըստ ինսայդեր Ռուդի Գալետտիի, խաղացողը աշխատանքի հնարավորություն ունի Մերձավոր Արևելքում:
Ֆիրմինուի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկը, որի անունը դեռ չի նշվում։ Բրազիլացին անվճար կտեղափոխվի նոր ակումբ, քանի որ նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հաջորդ ամսվա վերջին։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































