«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» հետ խաղում (1:3) կրած պարտությունից հետո խոսել է թիմում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։
«Ես հնարավորինս կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա: Ամեն ինչ անում եմ թիմին հնարավորինս օգնելու համար։ Ամռանը պետք է շատ բան փոխենք, որպեսզի նորից սկսենք հաջողակ լինել: Ես կենտրոնացած եմ վերջին հանդիպումները վայելելու և մրցաշրջանը հաղթանակով ավարտելու վրա»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պրեմիեր լիգայի 37 տուրից հետո «Տոտենհեմը» 57 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։
























































