«Մանչեսթեր Սիթին» շաբաթ օրը ժամանակից շուտ նվաճեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը՝ շնորհիվ «Արսենալի» 37-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած 1-0 հաշվով պարտության:
Գվարդիոլայի թիմը վերջին 6 տարում նվաճել է հինգերորդ տիտղոսը, և այս ընթացքում նրանց կազմում խաղում է դարպասապահ Էդերսոնը։ Այսպիսով, բրազիլացին դարձավ պատմության մեջ երկրորդ դարպասապահը, ով հինգ անգամ հաղթել է Պրեմիեր լիգան:
Մինչ այս դա միայն հաջողվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես եկած լեգենդար դանիացի դարպասապահ Պետեր Շմեյխելին։
Էդերսոնն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 34 հանդիպում և բաց թողել 31 գոլ։
























































