Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» վաղաժամ չեմպիոնությանը:
Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» զիջեց «Նոթինգհեմին» (0-1):
2016 թվականին Խոսեպ Գվարդիոլայի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո «Մանչեսթեր Սիթին» 5-րդ անգամ է նվաճել այդ տիտղոսը։
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» ևս մեկ տիտղոս նվաճելու կապակցությամբ: 6 տարում սա հինգերորդ տիտղոսն է։ Հիմա նրանք ակնհայտորեն գերիշխող են, բայց ես կարծում եմ, որ Գվարդիոլայի հեռանալուց հետո դա կփոխվի»,- գրել է Լինեկերը սոցցանցերում։
























































