«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի»՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի։
«Ես իսկապես չեմ սիրում «ջախջախել» և «ձախողում» բառերը։ Կարծում եմ՝ նրանք կառուցողական չեն ֆուտբոլում։
Վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն գերազանցեց «Ռեալին», սակայն Մադրիդում նման առավելություն չկար։ «Ման․Սիթին» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ, նրանք այժմ աշխարհի լավագույն թիմն են»,- մեջբերում է Չավիին ESPN-ը:
Եզրափակիչում, որը կկայանա հունիսի 10-ին, «Մանչեսթեր Սիթին» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։
























































