Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի տնային մարզահագուստը։
Ակումբը նոր մարզաշապիկով նշելու է «Էթիհադ» մարզադաշտ տեղափոխվելու 20-ամյակը, որտեղ «քաղաքաբնակները» ելույթ են ունենում 2003 թվականի ամառվանից։ Նոր մարզահագուստը հիշեցնում է այն մարզահագուստը, որով «Ման․Սիթին» խաղում էր տանը 2003 թվականին, ինչպես նաև հղում է կատարում մարզադաշտի ճարտարապետությանը. մարզաշապիկի վրա կարելի է նկատել չորս աշտարակների ուրվագծերը:

























































