«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պլանավորում է ժամանակից շուտ ավարտել ընթացիկ մրցաշրջանը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, իսպանացի թենիսիստն իր որոշման մասին կհայտարարի այսօր՝ մայիսի 18-ին, մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա իր Movistar ակադեմիայում և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Նադալը մտադիր է կորտ վերադառնալ միայն 2024 թվականին։
Հիշեցնենք, որ 36-ամյա Նադալը վնասվածք էր ստացել հունվարի 18-ին կայացած Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում ամերիկացի թենիսիստ Մաքենզի Մակդոնալդի հետ հանդիպման ժամանակ։ Թենիսիստի ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել ձախ ոտքի մկանի սալջարդ։ Այդ պահից նա չի գնացել կորտ և շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Նադալը հունիսին կդառնա 37 տարեկան։