«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Հռոմում (Իտալիա) ընթացող «Մասթերս» մրցաշարի մեկնարկից հետո խոսել է «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոuի հետ հանդիպման մասին։
«Մենք արդեն մի քանի անգամ հանդիպել ենք։ Օրինակ, նա եկել էր իմ հանդիպումներին Լոնդոնում։ Նա այն ժամանակ այնտեղ մարզում էր ու գալիս էր դիտելու նաև թենիսի հանդիպումները։
Նա թենիսի մոլի երկրպագու է և, իհարկե, ֆուտբոլի մեծագույն մարզիչներից մեկը ոչ միայն այժմ, այլև պատմության մեջ: Ինձ համար պատիվ է, որ նա գալիս է իմ հանդիպումներին։ Ես իսկապես գնահատում եմ դա: Նա շատ, շատ ընկերասեր մարդ է: Նա միշտ շատ բարի է եղել իմ և իմ թիմի նկատմամբ։
Հուսով եմ, որ կկարողանամ վերադարձնել լավությունը և դիտել նրա թիմի հանդիպումը, քանի որ ինձ թվում է, որ ես երբեք դա չեմ արել։ Միգուցե մի քանի անգամ գնացել եմ «Ռեալի» խաղերին, երբ նա մարզում էր այդ թիմը։ «Յուրահատուկը», ինչպես նրան անվանում են, եկավ ինձ տեսնելու, ուստի ես շատ ուրախ եմ»,- ասել է Ջոկովիչը հետխաղյա մամուլի ասուլիսում։