Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը առաջնության 1/8 եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ ուժերը չափելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի հետ, իսկ Գուրգեն Մադոյանը երեկոյան մրցահերթում իր առաջին մենամարտը կանցկացնի ընթացիկ ԱԱ-ում․ մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն է։
Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մեկնարկում միավորներով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկին: