«Լիվերպուլը» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզահագուստը:
Nike-ի մարզաշապիկը մերսիսայդցիների համար արվել է ավանդական կարմիր գույնով: Շապիկի օձիքին և թևերին կան սպիտակ ներդիրներ։
Նշվում է, որ մարզաշապիկի դիզայնը ոգեշնչված է 1973/74 մրցաշրջանի համազգեստով, որը վերջինն էր Կարմիրների լեգենդար մարզիչ Բիլ Շենքլիի համար, երբ ակումբը նվաճեց Անգլիայի գավաթը:
«Լիվերպուլն» առաջին անգամ կխաղա նոր մարզաշապիկով մայիսի 20-ին՝ «Աթտոն Վիլլայի» դեմ, մրցաշրջանի վերջին տնային խաղում։