«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան երկրպագուներին հորդորել է իրենց երախտագիտությունը հայտնել «զինագործների» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
«Եկեք շնորհակալություն հայտնենք նրան։ Ցույց տվեք հարգանք և երախտագիտություն այն բանի համար, թե ով էր նա մեզ համար: Նա մեզ համար անհավանական խաղացող էր, որը շատ գոլեր է խփել։ Նա մեր ավագն էր և արժանի էր դրան»,- Արտետայի խոսքն է մեջբերել Goal-ը։
Օբամեյանգը «Արսենալում» խաղացել է 2018-ից 2021 թվականներին։ Հարձակվողն այժմ հանդես է գալիս «Չելսիում»:
























































