«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղից առաջ, որում իր թիմը լոնդոնյան դերբիում կխաղա «Չելսիի» հետ, կիսվել է մրցաշրջանի ավարտից ունեցած սպասելիքներով։
«Մենք հասել ենք նրան, ինչին դժվար է հասնել։ Մենք դեռ կարող ենք հաղթել Պրեմիեր լիգան։ Առջևում հինգ հանդիպում կա, դեռ շատ բան կարող է տեղի ունենալ:
Պետք է մոռանալ նախորդ շաբաթ տեղի ունեցածը, դասեր քաղել դրանից, անցնել «Չելսիի» հետ հանդիպմանը և շտկել իրավիճակը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Արսենալը» Պրեմիեր լիգայում երկրորդն է՝ 1 միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին» («Սիթին» մեկ հանդիպում պակաս է անցկացրել): Լոնդոնյան թիմը 247 օր գլխավորել է մրցաշարային աղյուսակը. «զինագործները» 3-րդ տուրից սկսած առաջինն էին՝ միայն մեկ անգամ առաջ թողնելով «Ման Սիթիին» 23-րդ տուրի արդյունքներով։
ԱՊԼ 34-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղը կկայանա այսօր՝ մայիսի 2-ին, «Էմիրեյթս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
























































