«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վիճակի մասին։
«Օբամեյանգը պատրաստ կլինի խաղալ. Մեկնարկային կազմը կորոշեմ՝ ելնելով այն բանից, թե ինչպես են մարզվել ֆուտբոլիստները»,- ասել է Լեմպարդը մամուլի ասուլիսի ժամանակ։
Գաբոնցին նախկինում «զինագործների» կազմում հանդես է եկել 2018-ից 2022 թվականներին: Օբամեյանգն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում ընդամենը մեկ գոլ է խփել:
Խաղը կկայանա մայիսի 2-ին։
























































