«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության կենտրոնում, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիների սկաուտները ներկա են գտնվել Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Միլանի» դեմ «Ռոմայի» հանդիպմանը (1:1), որում Աբրահամը խփել է հռոմեացիների միակ գնդակը։
25-ամյա անգլիացին «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































